Ռուսաստանում քաղաքական իրավիճակի վրա լրջորեն ազդել է Պուտինի վախը դավաճանությունից, իսկ պետության ղեկավարի պաշտոնին նրան բերել է ոչ այլ ինչ, քան «տանիք» ունենալու ցանկությունը: Այդ մասին գրում է ռուսաստանցի լրագրողուհի Նատալյա Գեւորգյանը` ով Պուտինի մասին գրքերից մեկի համահեղինակն է:
Նրա կարծիքով, յուրաքանչյուրի մեջ դավաճան տեսնելու որակը Պուտինի մեջ ձեւավորվել է դեռ ՊԱԿ-ում աշխատելու տարիներից: «Անվստահության մռայլ մթնոլորտը հավանաբար գալիս է վերեւներից: Բողոքի ակցիաները, ընդդիմության խուզարկությունները, կոռուպցիայի դեմ արշավը, հավակնությունները, այդ ամենը դավաճանված լինելու Պուտինի վախից է»,- կարծում է Գեւորգյանը, գրում է The Washington Post-ը:
Ըստ Գեւորգյանի, այժմ ավելի հստակ են երեւում խնդիրները երկկողմ փոխգործակցության մեջ, եւ «Պուտինի տակի հողը տատանվում է»: Այժմ նրա վարկանիշը կազմում է 57 տոկոս: Դա շատ նորմալ է ժողովրդավարության համար, բայց պուտինյան համակարգում, ըստ վերլուծաբան Կիրիլ Ռոգովի, դա ընտրազանգվածի անցանկալի կասկածների ակնարկ է:
Դավաճանության ցավոտ թեման Պուտինը քննարկել է նաեւ Գեւորգյանի հետ զրույցում: «Ես միայն մի քանի մտերիմ մարդիկ ունեմ: Նրանք երբեք չեն դավաճանել ինձ, եւ ես է երբեք չեմ դավաճանի նրանց»,- խոստովանել էր Պուտինը:



























