«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 24-ին ամերիկյան դոլարի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Սակայն դոլարի նկատմամաբ պահանջարկ է ձեւավորվել անսպասելի բարձր փոխարժեքով՝ 1դոլար/416 դրամ: Դոլարի առաջարկի փոխարժեքը կազմել է մոտ 417 դրամ; Նշենք, որ վերջին 2 օրերին դոլարը բորսայում էժանանում էր, եւ երեկ գնահատվել էր 414,56 դրամ:
Կանխիկ արտարժույթի շուկայում եւս նկատվում է դոլարի թանկացում: Առքի փոխարժեքն արդեն բարձրացել է մինչեւ 415,5 դրամ, վաճառքինը՝ 417-418 դրամ:
Forex միջազգային շուկայում եվրոյի փոխարժեքը կայունացել է 1.294 դոլարի մոտ: Եվրոյին օգնել է Գերմանիայի սպառողական միջավայրի վերաբերյալ դրական վիճակագրական հրապարակումը:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.4711 ռուբլի: Դոլարը թուլացել է ռուբլու նկատմամբ:




























