Այսօր՝ մայիսի 24-ին, ժամը 13.08-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի տներից մեկի բակում նկատվել է օձ. որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը:
Օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք:




























