Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ մայիսի 24-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Յան Կելլիին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին եւ հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Մինչ այդ համանախագահները հանդիպել էին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ եւ ներկայացրել Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները: