Բնապահպանության նախարարությունում նախարար Արամ Հարությունյանի ղեկավարությամբ տեղի են ունեցել քննարկումներ ստորաբաժանումների եւ կազմակերպությունների ղեկավարների 2012թ. կատարած աշխատանքների մասին:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկման մասնակիցներին հանձնարարվել է 2013թ. ուշադրություն դարձնել ծրագրային ցուցանիշների կատարմանը՝ շտկելով 2012թ. տեղ գտած բացթողումները: Արամ Հարությունյանը հանձնարարել է բարձրացնել կառավարման արդյունավետությունը եւ ռեսուրսների մոբիլիզացման միջոցով դիտարկել աշխատավարձերի բարձրացման հնարավորությունները: Նախարար Հարությունյանը նշել է, որ անհրաժեշտ է առավել մեծ տեղ հատկացնել աշխատանքների թափանցիկությանը եւ դրանց պատշաճ իրազեկմանը:
Բնապահպանության նախարարը հանձնարարել է, որպեսզի ստորաբաժանումներում տարվող գիտական աշխատանքները ծրագրային բնույթ կրեն, ինչպես նաեւ ապահովել սերտ համագործակցություն նախարարության ստորաբաժանումների ու կազմակերպությունների միջեւ՝ բնապահպանական խնդիրների լուծման գործում եւ զարգացնել էլեկտրոնային համակարգի կիրառումը:



























