«Հայջրմուղկոյուղի» ընկերությունը 20 հազար հաշվիչներ կգնի սպառողների համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ընկերության նախագծային մենեջեր Էդուարդ Չիլ-Հակոբյանը: «Մենք որոշեցինք բարձր ճշգրտության հաշվիչներ գնել (թեեւ մեր սպասարկման շրջանակների մեջ դա չի մտնում), առավելագույնս կորուստները  հաշվարկելու համար: Ոչ բոլոր հաշվիչներն են ֆիքսում ջրի նեղ շիթը, իսկ բնակարանի մեկ ծորակից այդպես կարող է մինչեւ 8 խմ ջուր հոսել»,-ասաց նա, հավելելով, որ եւս 2 հազար հաշվիչներ կգնվեն բնակելի շենքերի համար:

«Այս տարի մենք կրկնակի տենդեր ենք հայտարարել, քանի որ նախորդ տարվա մրցույթում չստացանք պահանջվող որակի առաջարկներ: Այս տարի, երեւի, կընտրենք մատակարարի: Հայտի հաղթանակը կախված կլինի ֆինանսավորման ծավալից»,-ընդգծեց Չիլ-Հակոբյանը:

Նշենք, որ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը կառավարում է ջրամատակարարման համակարգը Հայաստանի 7 մարզերում: