Արմավիրի բնակչուհի 19-ամյա Զեյթուն Կ.-ն Իշխան Ս.-ին մեղադրել է իրեն կուսությունից զրկելու մեջ: Արմավիրի մարզի ընդհանուր իրվասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 19-ամյա Զեյթուն Կ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ոստիկանության ՔԳՎ Վաղարշապատի քննչական բաժանմունքում հանդես է եկել սուտ մատնությամբ` Արմավիրի մարզի բնակիչ Իշխան Ս.-ին մեղադրելով ծանր հանցագործության մեջ:
Նա Իշխան Ս-ին մեղադրել է, որ իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, զրկել կուսությունից եւ 4 ամիս շարունակ 3-4 անգամ կրկին իրենց տան հյուրասենյակում, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել: Քրեկան գործ է հարուցվել 333 -րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով):
Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Դատական նիստը նշանակվել է հունիսի 6-ին:




























