Դեպի Ռուսաստան արտահանող հայաստանյան ընկերությունները պետք է մինչեւ 2014թ-ը ընդունեն  HACCP (Hazard Analysis and Critical Control Points – սննդաթերքի անվտանգության կառավարման միջազգային համակարգ, որն ընկած է  մի շարք ստանդարտների հիմքում, այդ թվում` ISO 22000-ի): Այս մասին NEWS.am-ի հետ զրույում նշեցին ոլորտի մասնագետները: Միասնական մաքսային միության ստանդարտներում HACCP-ի պահանջն արդեն ամրագրվել է, ռուսականներում էլ կսկսի գործել 2014թ-ից: Այդ պատճառով Միասնական մաքսային տարածքում հայկական արտադրանքն առանց  HACCP –ի առայժմ ընդունում են, սակայն մինչեւ 2014 թ-ը:

Միջազգային ստանդարտներին հետեւելու հարցը գնալով ավելի մեծ նշանակություն է  ստանում ինչպես արտաքին շուկաների, այնպես էլ՝ ներքինի համար: Նման ստանդարտների անցման գործիք կարող է դառնալ Սննադամթերքի  անվտանգության գլոբալ նախաձեռնությունը (GFSI), որը միավորում է խոշոր արտադրողների եւ հետազոտական կենտրոնների (Cargill, Danone, Starbucks, McDonald’s, Միչիգանի համալսարան): GFSI-ի նախատեսած սխեման ապրանքի եւ ծառայությունների նկատմամբ պատասխանատվություն է  ներկայացնում. առաջին երկու փուլում`  չերտիֆիկացված,  ապա՝ անկախ աուդիտի պատասխանատվության ներքո: