Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը նախաքննական մարմինը դատարան է ներկայացնելու մայիսի 29-ին:
Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Վերջինիս պաշտպան Գիվի Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ նախաքննական մարմինը ոչ մի հիմք չի ներկայացրել: «Հերթական ապօրինությունն է կատարվում, հերթական միջնորդությունն է ներկայացվել ու դատարանն էլ հերթական անգամ այն բավարարելու է»,-ասել է Գիվի Հովհաննիսյանը: Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր ապրիլի 5-ին»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):



























