Դոնեցկի «Մետալուրգը», որի կազմում խաղում են Հայաստանի հավաքականի մարզիկներ Հենրիկ Մխիթարյանը եւ Արտակ Դաշյանը, Ուկրաինայի ազգային առաջնության 17-րդ տուրում հանդիպել է «Զակարպատյե» թիմի հետ։

Դոնցեկի ֆուտբոլիստները 1։0 հաշվով հաղթել են, իսկ Մխիթարյանը իր ակտիվ եւ օգտակար գործողություններով նպաստել է թիմի հաղթանակին։

Ինչ վերաբերում է Դաշյանին, վերջինս խաղին չի մասնակցել։