Փարիզում զինվորական Սեդրիկ Կորդյեի վրա հարձակման կասկածյալը խոստովանել է իր մեղքը: Այդ մասդին հայտնել է դատախազ Ֆրանսուա Մոլենը:

Հիշեցնենք, որ հարձակումը տեղի է ունեցել մայիսի 25-ին, երբ Կորդյեն երկու այլ զինվորների հետ պարեկություն էր իրականացնում Դեֆանս թաղամասում: Չարագործը դանակով վնասել էր զինվորի վիզը ու անհետացել ամբոխի մեջ:

Կասկածյալը 22-ամյա երիտասարդ է, ում ձերբակալել են այսօր՝ մայիսի 29-ի առավոտյան: Դատախազության տվյալներով, նրա անունն Ալեքսանդր է, եւ մի քանի տարի առաջ է դավանափոխ եղել:

Մոլենը հայտնել է, թե տեսախցիկները արձանագրել են երիտասարդի հարձակումը: Ըստ դատախազի, նա նախկինում իրավապահների ուշադրության կենտրոնում չի հայտնվել, մի անգամ ձերբակալվել է 2009թ., երբ փողոցում աղոթում էր: