Մյանմարում կրկին բախումներ են տեղի ունեցել բուդդայականների եւ մահմեդակաների միջեւ. այրվել է մզկիթ եւ մանկատուն: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չկան:

Մաhմեդականների ջարդերի եւ հրդեհների մասին  կցկտուր տեղեկություններ ստացվել էին երկրի հյուսիս –արեւելքում գտնվող Լաշիո քաղաքից` մայիսի 28-ի երեկոյան: Նշվում է, որ հակամարտությունները բռնկվել են այն բանից հետո, երբ  տեղացի մահմեդականներից մեկը փորձել է կենդանի այրել բուդդայական կնոջը, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»: