Կանբերրայի բարձրագույն դպրոցներից մեկում Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդի վրա բուտերբրոդ են նետել, գրում է  The Australian-ը:

Ջուլիա Գիլարդը նախատեսվելիք բարեփոխումների մասին խոսելով շրջում էր Ճեմասրահում, երբ հանկարծ ինչ-որ մեկը նրա վրա երշիկով բուտերբրոդ է նետել, ընդ որում՝ վրիպել է: Վարչապետն իրեն չի կորցրել ու հումորով է վերաբերվել միջադեպին՝ ասելով, որ հավանաբար դպրոցականը կարծել է, թե ինքը քաղցած է:

Ավստրալիայի վարչապետի հետ նման դեպք նախկինում էլ էր կատարվել. դպրոց կատարած այցի ընթացքում աշակերտներից մեկը նրա վրա Ավստրալիայում  հայտնի Vegemite մակարոնով բուտերբրոդ էր նետել: Չարաճճիի ինքնությունը ճշտվել էր, եւ թեպետ վերջինս մեղքը չէր խոստովանել, նրան որպես պատիժ 15 օրով զրկել էին դասերին մասնակցելու իրավունքից: