Կոլումբիայի ոստիկանությունը եւ ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը հաջողված գործողության արդյունքում 1,5 տոննա կոկաին են առգրավել՝ 28 մլն դոլար ընդհանուր արժողությամբ, հաղորդում է LA Herald Tribune-ը:
Թմրանյութի խոշոր խմբաքանակը նախատեսվում էր Կալիից տեղափոխել Գվատեմալա՝ թաքցնելով այն կղմինդրների տակ: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ապրանքը պատկանում է հանցավոր խմբավորումներից մեկին՝ Los Rastrojos-ին, որը գործում է «Նորտե դել Վալյե» թմրակարտելի կազմում:




























