Հունիսի 17-23-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում ՀՀ սփյուռքի նախարարությունը «Terre d` Armenie» կազմակերպության, «ARARAT TV»-ի, Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պարակյանի, Մարսելի Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի եւ Մարսելի հայ մշակույթի եւ երիտասարդության տան ղեկավար Կարո Հովսեփյանի հետ համատեղ Մարսելում կազմակեպելու է «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ»:
Ծրագրի շրջանակներում կկայանա «Անրի Վերնոյ» ցուցահանդեսի եւ Անրի Վերնոյի անվան հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը: Շառլ Ազնավուրին կշնորհվի Մարսելի պատվավոր քաղաքացու կոչում: Կազմակերպվելու են գրքերի շնորհանդեսներ եւ ֆիլմերի ցուցադրություններ: Տեղի կունենա Արցախին նվիրված քննարկում: Հայաստանի տուրիզմի օրվա շրջանակներում կներկայացվի ցուցադրություն՝ նվիրված ՀՀ մարզերին:
Տեղի կունենա հայկական ավանդական ճաշատեսակների ցուցադրություն եւ համտես, կներկայացվեն Հայաստանի գարեջրի գործարանի ապրանքատեսակները:



























