ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում ատրակցիոնների խոշորագույն այգու՝ «Disneyworld»-ի, այցելուն թոռնիկի հետ «Դինոզավր» ատրակցիոնից օգտվելիս, նստարանին լիցքավորված ատրճանակ է գտել: Ավելի ուշ պարզվել է, որ ատրճանակը պատահաբար մոռացել էր ատրակցիոնի մեկ այլ այցելու՝ Անջելո Լիստան, ով զենք կրելու իրավունք ունի, գրում է Huffington Post-ը:

Լիստան իրավապահներին հայտնել է, որ ինքը չի իմացել, որ արգելվում է զենքով մտնել այգի:

Դիսնեյլենդի այցելուները չեն անցնում մագնիսական շրջանակի միջով եւ անվտանգության աշխատակիցներն իրավունք ունեն խուզարկել այգի մտնողներին:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ մայիսի 26-ին, սակայն այդ մասին տեղեկատվությունը հայտնի է դարձել միայն մայիսի 29-ին: