Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի ռազմածովային ուժերին պատկանող օդանավը ուսումնական թռիչքի ժամանակ ընկել է ծովը:
«Սինհուա» գործակալության տվյալներով՝ օդանավը ծովն է ընկել Ցզյաչժոու ծովածոցում, Ցինդաո քաղաքից ոչ հեռու:
Ավիավթարը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 30-ին, Պեկինի ժամանակով առավոտյան ժամը 10-ին:
Ներկայումս որոնողոական փրկարարական գործողություններ են ընթանում: Օդանավի անձնակազմի թվի եւ նրանց ճակատագրի մասին ոչինչ չի հաղորդվում:




























