Սաուդյան Արաբիայի կրոնական ոստիկանությունը կալանավորել է «սատանայական» օրգիայի 30 մասնակիցների: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ երեկոյին ներկա են եղել մերկ կանայք եւ տղամարդիկ, որոնք ալկոհոլ եւ թմրամիջոցներ են օգտագործել, ինչպես նաեւ «սատանայական» ծեսեր են կատարել տարօրինակ երաժշտության հնչյունների ներքո, գրում է Emirates 24/7-ը:
Սաուդյան Արաբիայի առաքինության քարոզի եւ անառակությունը կանխելու հարցերով հանձնաժողովի անդամները Էր-Ռիադում հերթական շրջայցի ժամանակ «նուդիստների» երեկույթի են ականատես եղել: Նրանց շարքում եղել են եւ տեղացիներ, եւ եվրոպացիներ ու ամերիկացիներ, ինչպես նաեւ այլ արաբական երկրների քաղաքացիներ: Ընդհանուր առմամբ, երեկոյին մասնակցել են 11 ազգության ներկայացուցիչներ:




























