Իսպանիայի թագավորի դստերը` Ելենային տուգանել են առանց համապատասխան փաստաթղթերի առկայության տրակտոր վարելու համար: Տուգանքը սխալմամբ է նրան հասցեագրվել: Մտադիր է արդյոք Ելենան վճարել տուգանքը` չի հաղորդվում: 

Միջադեպը տեղի է ունեցել Վալյադոլիդ քաղքում. ոստիկանությունը կանգնեցրել է տրակտորը, համապատասխան փատաթղթեր չեն եղել այն վարողի մոտ:  Ոստիկաններից մեկը սկսել է գրել վարորդի վկայականի նույնականացման համարները` կազմված ութ թվից եւ մեկ տառից: Սակայն մյուս գործընկերն ասել է, որ կարելի է գրանցել միայն մեքենայի համարը:Այդուհանդերձ, տուգանքի անդորրագրում նշված են եղել նույնականացման համար առաջին երկու թվերը`1 եւ 2: Հենց այդ համարին էլ ուղարկվել է տուգանքի անդորրագիրը: Պարզվել է, որ նման համարով փաստաթուղթը պատկանում է  Ելենային: