Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը Երեւանի ավագունու ընտրություններոմ առաջընթաց է նկատում` նախորդ ընտրությունների համեմատ:

«2009թ. կայացած Երեւանի ավագանու ընտրությունների համեմատ  առաջընթաց է արձանագրվել, սակայն նույնիսկ այս պարագայում տեղական դիտորդական խմբերը օրինական անհանգստություն հայտնեցին խախտումների եւ խաղի հավասար պայմանների բացակայության կապակցությամբ»,- NEWS.am-ին ասաց դեսպանը:

Նրա խոսքով` իրավապահ ծառայությունների համար կարեւոր է բոլոր հաղորդումների հետաքննումն ու մեղավորներին դատական պատասխանտվության ենթարկելը: «Մեղավորներին դատական կարգով պատասխանատվության ենթարկելը կարեւոր քայլ կլինի ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հանրության վստահության ձեւավորման առումով»: