Հաագայի Միջազգային դատարանն արդարացրել է նախկին Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշեւիչի կառավարման ժամանակաշրջանի նախկին երկու պաշտոնյաների: Դատարանն անբավարար է համարել պետանվտանգության ծառայության նախկին պետ Իովիցա Ստանիշիչի եւ հետախուզության նախկին պետ Ֆրանկո Սիմատովիչի դեմ եղած ապացույցները` Հարավսլավիայի պատերազմի եւ փլուզման տարիներին սպանություններին եւ ռազմական այլ հանցագործություններին նրանց ունեցած մասնակցության գործում:
Հաագայի դատարանը նրանց մեղադրանքներ էր առաջադրել դեռեւս 2003թ.: Վերջիններիս սպառնում էր ցմահ բանտարկություն, գրում է NEWSru.com-ը:
Դեռեւս 2009թ. տեղեկություն էր հայտնվել, որ Ստանիշիչը երկար տարիներ աշխատել է ԿՀՎ-ի օգտին: Հնարավոր է` Ստանիշիչն ինքն է խոստովանել ամերիկյան հատուկ ծառայությունների հետ իր համագործակցության մասին, որպեսզի նրանք պաշտպանեն իրեն Հաագայի դատարանի հետապնդումներից:
Մի քանի տարվա ընթացքում նա ամերիկացի գործակալներին գաղտնի տեղեկություններ է հաղորդել: Ընդ որում՝ հաղորդվել էր, որ Ստանիշիչը հանուն գաղափարի է աշխատել. նա ԱՄՆ-ից երբեք գումար չի պահանջել իր ծառայությունների դիմաց:




























