Հայտնի են դառնում Ցյուրիխում հրաձգության նոր մանրամասներ: Ոստիկանությունը պարզել է, որ Լանգշտրասե թաղամասում գտնվող Perla Moda մշակույթի կենտրոնում վեճ է ծագել անհայտ տղամարդու եւ երկու թուրքերի միջեւ: Հարաբերությունները պարզելն ավարտվել էր կրակոցներով: Անհայտ անձը փախել էր, իսկ նրա երկու հակառակորդները տեղափոխվել էին հիվանդանոց:
Վիրավորներից մեկին վիրահատել են: Այժմ նրա եւ ընկերոջ կյանքին ոչինչ չի սպառնում, հաղորդում է ՆՏՎ-ն:
Միջադեպից անմիջապես հետո ոստիկանությունը շրջափակել էր ամբողջ թաղամասը եւ տարհանել շենքի բնակիչներին: Սակայն շուտով տարածքը շրջափակումից հանվել էր:
Հայտնի է, որ Լանգշտրասեում ապրում են բազմաթիվ ներգաղթյալներ, այնտեղ բարձր է հանցավորության մակարդակը:




























