Ֆլորինիա քաղաքի մոտ գտնվող «Նեմֆո» կենդանիների ապաստարանում մահացել է աշխարհի ամենածեր արջը, հաղորդում է կենդանիների պաշտպանության «Արկտուր» ընկերությունը:
Անդրեաս արջի մասին մանկական գրքեր էին գրում, նրա անունով փակուկ խաղալիքներ էին արտադրում: Նա նաեւ «Արկտուր» կենտրոնի խորհրդանիշն էր եւ առաջին արուն, որը «Նեմֆոյում» բնակավում էր 1993թ-ից: Այս տարի նա 50 տարեկան էր դարձել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Վերջին 10 տարիներին Անդրեասն առանձին էր ապրում, մի քանի կատվի հետ, որպեսզի մյուս արջերը նրան չխանգարեն:
Անդրեասը նախկինում պատկանել է թափառաշրջիկ վարժեցնողի, ով նրան ստիպել է պարել եւ հանդես գալ տոնավաճառներում:




























