Իտալիայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարկվածության առաջին դեպքը: Վիրուսով վարակված է եղել Հորդանանից վերադարձած 45-ամյա տղամարդը, հաղորդում է «Global Post» պարբերականը:
Տղամարդը հոսպիտալացվել է նոր կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններով` բարձր ջերմություն, հազ, շնչառական խնդիրներ: Նրա վիճակը կայուն է գնահատվել:
ԱՀԿ տվյալներով` ներկայումս գրանցվել է նոր կորոնավիրուսով վարկվածության 49 դեպք, որոնից 27-ը մահվան ելք է ունեցել:
Նոր կորոնավիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն:




























