Ճապոնական կենտրոնական հեռուստաալիքներն սկսել են հեռարձակումն իրականացնել Տոկիոյի «Sky Tree» նոր հեռուստաաշտարակի միջոցով, հաղորդում է «KyodoNews»-ը:
«Sky Tree»-ի հանդիսավոր բացումը կայացել է 2012թ. մայիսին: Աշխարհի ամենաբարձր`634 մետր, հեռուստաաշտարակն արդեն ներառել են Տոկիոյի հանրահայտ տեսարժան վայրերի ցանկում: Տարվա ընթացքում աշտարակն արդեն 6,5 մլն զբոսաշրջիկ է ունեցել, հաղորդում է MIGNews-ը:
Նշվում է, որ նոր հրաշալիքը տեսնելու համար պետք է տոմսի համար առնվազն հինգ ժամ հերթ կանգնել:




























