Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն, ով ղեկավարում է Ռոսպոտրեբնադզորը, հայտարարել է, որ Ռուսաստանում աֆրիկյան ժանտախտի բռնկումը տեղի է ունեցել Վրաստանի տարածքից ծրագրված տնտեսական դիվերսիայի արդյունքում:

«Կասկած չկա, որ դա այդպես է եղել: Դա, անկասկած, իրականացվել է Վրաստանի տարածքից: Սա պատահական չէ, այլ հստակ ծրագրաված ակցիա, որի նպատակը Ռուսաստանի հարավային եւ հյուսիսկովկասյան տրածաշրջանների տնտեսությանը հարվածելն է»,-ասել է Օնիշչենկոն, գրում է «Ինտերֆաքսը»:

Վրաստանից էլ դեռ ապրիլին հայտարարել էին, որ Վրաստանում նման հիվանդություն ընդհանրապես չկա: