Վրաստանի Ռուսթավելի պողոտա են դուրս եկել հարյուրավոր մարդիկ, ովքեր պահանջում են օրինականացնել մարիխուանան, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Երիտասարդները կրել են կանաչ գույնի հագուստ, այդպիսով իրենց «վերաբերմունքը հայտնելով այդ թեթեւ թմրանյութի նկատմամբ»: Ակցիայի նպատակը «անհատի ազատության պաշտպանությունն է, ոչ թե մարիխուանայի տարածումն ու քարոզումը», բացատրել է մասնակիցներից մեկը:
Ավելի վաղ Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշատպանության նախարար Դավիթ Սերգեենկոն հայտնել էր, որ արդարադատության նախարարության հետ աշխատանքներ են տարվում տվյալ հարցը լուծելու ուղղությամբ:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Վրաստանի կառավարությունում թեթեւ թմրանյութերի հարցում ապաքրեականացման քննարկումներ են ընթանում:



























