Եվրոպական հարեւանների ճնշման տակ Անդորրայի իշխանություններն առաջին անգամ մտադիր են եկամտահարկ կիրառել: Նպատակը հարկերի վճարումից խուսափելու դեպքերի դեմ պայքարն է:

Ներկայումս այդ երկրում ոչ քաղաքացիները, ոչ իրավաբանական անձինք եկամտահարկ չեն վճարում:Ադորրայի կառավարության ղեկավար Անտոնի Մարտին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուս Օլանդին հայտնել է, որ համապատասխան օրինագիծը կներկայացվի մինչեւ ամսվա վերջ:Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Անդորրան աստիճանբար կհամապատասխանի միջազգային հարկային ստանդարտներին, հաղորդում է «Ռոսբալտը»:Եվրահանձանժողովի տվյալներով` հարկերի վճարումից խուսափելու պատճառով ԵՄ երկրները տարեկան 1 տրիլիոն եվրո վնաս են կրում: