Հազարավոր մարդիկ մասնակցել են բողոքի զանգվածային ակցիային, որ տեղի է ունեցել տոկիոյում հունիսի 2-ին: Ակցիայի մասնակիցները բողոքել են ատոմակայանների աշխատանքի վերսկսման դեմ, հայտնում է Gulf Times-ը:

«Հաջողություն, ԱԷԿ» կարգախոսով ակցիան կայացել է Սիբա-Կոեն այգում, ապա ցուցարարները երթով անցել են քաղաքի կենտրոնով: Նրանց մեջ բազմաթիվ հայտնի անձինք են եղել, այդ թվում` Նոբելյան մրցանակակիր Կենձաբուրո Օեն: Ակցիայի մասնակիցները 8 մլն ստորագրություն են հավաքել` ընդդեմ ատոմակայանների աշխատանքը վերսկսելու Ճապոնիայի կառավարության որոշման:

Հիշեցնենք, որ 2011թ. մարտին Ճապոնիայում ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհվել էր 20 հազար մարդ: Տարերային աղետի հետեւանքով «Ֆուկուսիմա» ատոմակայանում պայթյուններ եւ ռադիացիայի արտահոսք էր եղել: