Վիլյամ ՍԱՐՈՅԱՆԻ գրական ժառանգության իրավատեր Սթանֆորդի Համալսարանի Եվրոպական տարածաշրջանային ներկայացուցիչ Լոնդոնում տեղակայված Pollinger ltd-ի եւ Հայկական ՊԱՐԱԼԼԵԼՍ ՖԻԼՄԻ կինոընկերության միջեւ երկարատեւ բանակցությունների արդյունքում ստորագրվել է Վիլյամ ՍԱՐՈՅԱՆԻ 4 նովելների էկրանավորման եւ տարածման իրավունքի փոխանցման Պայմանագիր:

ԿԻՍԱԼՈՒՍՆԻ ԾՈՎԱԾՈՑԸ (90րոպե, ռեժիսոր Մարինե ԶԱՔԱՐՅԱՆ, օպերատոր Միհրան ՍՏԵՓԱՆՅԱՆ) խաղարկային կինոնկար է, որը Վիլյամ ՍԱՐՈՅԱՆԻ «Ամբողջ աշարը եւ բուն իսկ դրախտը», «Մաղադանոսի այգին», «Փասիանի որսորդը» եւ «Ծննդյան տոներից երեք օր անց» նովելների ազատ էկրանավորումն է` տարվա չորս եղանակներին տեղի ունեցող ինքնուրույն պատմությունների օրգանական միավորումը մեկ սյուժեի մեջ: Ֆիլմը Հայաստանին բնորոշ փոքր բյուջե ունի, սակայն առանձնանում է ժամանակակից թվային տեխնոլոգիաների համարձակ կիրառմամբ: Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2011ի աշնանը եւ ավարտվել են 2013ին` ներառելով տարվա չորս եղանակները: Վերջերս Կաննի կինոշուկայում ֆիլմի իրավատեր Պարալլելս Ֆիլմ ընկերությունը ներկայացրեց ֆիլմի արտադրական փաթեթը եւ ավարտված հատվածը հետարտադրությամբ զբաղվող կինոընկերությունների եւ Համագործակցության հուշագիր կնքվեց իսպանական ընկերության հետ` ֆիլմի ձայնային աշխատանքները Իսպանիայում իրականացնելու վերաբերյալ: Ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով (նախագիծը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է մոտ 17 միլիոն դրամ) ֆիլմի փաթեթը ներկայացվեց նաեւ թվային ֆիլմերի հետարտադրությանը աջակցող հիմնադրամների եւ կառույցների: Հայաստանում ֆիլմին աջակցում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Արտադրող ընկերությունն է` Պարալլելս Ֆիլմը: Արտադրողները հույս ունեն ֆիլմը ավարտին հասցնել այս տարվա աշնանը: