ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի լավագույն տասը շախմատիստների վարկանիշային ցուցակը, որում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2782 միավորով հայտնվել է 5-րդ հորիզոնականում:

Ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկը բարձրացել է ցանկի երրորդ հորիզոնական, իսկ ցանկը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը՝ 2813 միավորով: Երկրորդ տեղում է Վեսելին Թոփալովը՝ 2805 միավորով:

Ներկայացնենք ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակը 2010թ. մարտի 1-ի դրությամբ.

1. Կառլսեն (Նորվեգիա)- 2813

2. Թոփալով (Բուլղարիա) — 2805

3. Կրամնիկ (Ռուսաստան)- 2790

4. Անանդ (Հնդկաստան) – 2787

5. Արոնյան (Հայաստան) – 2782

6. Մամեդյարով (Ադրբեջան) – 2760

7. Գրիշչուկ (Ռուսաստան) – 2756

8. Սվիդլեր (Ռուսաստան) – 2750

9. Գելֆանդ (Իսրայել) – 2750

10. Վան Յուե (Չինաստան) – 2749