Երեւանում, հունիսի 4-ին՝ ժամը 16.30-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն»-ը նախաձեռնել են «Young stars» խորագրով միջբուհական փառատոնը։ Հունիսի 4-ին կայանալիք համերգային ծրագրին կմասնակցեն ոչ պետական բուհերի եւ օտարերկյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի շնարհալի ուսանողները։
Ծրագրի նպատակն է համախմբել ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողներին, ակտիվացնել սովորողների արտալսարանային կյանքը: Մշակութային այս միջոցառմանն ընդհանուր առմամբ կմասնակցի մոտ 200 երիտասարդ։



























