Fitch գործակալությունը Կիպրոսի էմիտենտի դեֆոլտի վարկանիշը արտարժույթով B-ից իջեցրել է B- մակարդակի, կանխատեսումը՝ «բացասական»:

Երկարաժամկետ էմիտենտի դեֆոլտի վարկանիշը ազգային արժույթով B-ից իջեցվել է CCC-ի: Ավելի վաղ երկու վարկանիշները վերանայման էին ուղարկվել: Երկարաժամկետ էմիտենտի դեֆոլտի վարկանիշի իջեցումը արտարժույթով պայմանավորում են Կիպրոսի տնտեսության մեծ անորոշությամբ եւ բանկային հատվածի վերակառուցման հետ կապված բարձր ռիսկայնությամբ, հայտնում է «Վեդոմոստին»:

Fitch-ը նաեւ Կիպրոսի կարճաժամկետ էմիտենտի դեֆոլտի վարկանիշը արտարժույթով հաստատել է B մակարդակում: