Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Բեռնդտ Շտանգեն հայտարարել է, որ իր թիմը պարտավոր է հաղթել Հայաստանի ընտրանուն՝ վաղվա ընկերական խաղում, որ կայանալու է թուրքական Անթալիայում:

«Խաղը, ցանկացած դեպքում, հեշտ չի լինելու, քանի որ մեր ոչ բոլոր ֆուտբոլիստներն են լավագույն մարզավիճակում: Որոշ առաջատար խաղացողներ ընդհանրապես դաշտ դուրս չեն գա: Սակայն մենք պարտավոր ենք հաղթել այդ հանդիպումը, ես հավատում եմ մեր թիմին»,- Շտանգեի խոսքերն է մեջբերել Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: