Ուրուգվայահայ ֆուտբոլային ճանաչված մարզիչ Սերխիո Մարգարյանը Հայաստանի հավաքականը չի մարզելու:

«Ազատութուն» ռադիոկայանի փոխանցմամբ, Մարգարյանը որոշել է աշխատել իր ծննդավայրում` ընդունելով Մոնտեվիդեոյի «Դանուբիո» ակումբի առաջարկը:

Մարգարյանը մերժել է բոլոր արտասահմանյան առաջարկները, այդ թվում` Հայաստանի հավաքականը գլխավորելու:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անցած տարեվերջին հաստատել էր, որ ուրուգվայահայ մարզչին առաջարկվել է ստանձնել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ղեկը: