Երեւան-Դամասկոս-Էլ-Քամիշլի-Երեւան չվերթը հետաձգվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են «Սիրիական ավիաուղիներ» պետական ընկերության երեւանյան գրասենյակից:

Օդանավի թռիչքը նախատեսվում էր այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 03:10-ին: Այսօրվա չվերթը չեղյալ համարելու պատճառը ուղեւորներին փոքր թիվն է: «Հունիսի 12-ի եւ հունիսի 19-ի չվերթները կմիավորվեն հունիսի 26-ի չվերթի հետ»,-ասել են ընկերությունում՝ հավելելով, որ այսօրվա չվերթի տոմս է գնել միայն մի քանի ուղեւոր, այնինչ օդանավը 145 ուղեւորի համար է նախատեսված: «Նախորդ չվերթից 108 ուղեւոր է օգտվել, իսկ վերադարձի չվերթից՝ 35 ուղեւոր»,-ասել են ընկերությունում: