Ղրիմի թաթարների Մեջլիսի առաջնորդ Մուստթաֆա Ջեմիլեւը սպառնում է Ուկրաինային թաթարական բունտով, գրում է վերլուծաբան Յուրի Զուշչիկը` «Քաղաքականություն եւ մշակույթ» պորտալում:
«Պարզվում է, որ Ուկրաինայում թուրքալեզում ժողովուրդենրը մի քանի անգամ ավել են, քան հայերը: Իսկ քանի որ խորհրդարանը կընդունի Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրենքը, դա կհանգեցնի սպառնալի հետեւանքների»,-գրում է նա:
Ներկայացնելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարճ պատմական ակնարկ` հեղինակն ընդգծում է, որ թեեւ Մուսթաֆա-աղան նույնպես մահմեդական է, սակայն պետք է հիշի, որ «պատմական իրողությունը հավասար է կրոնական դոգմաներին»: Ուստի նրա հիվանդագին արձագանքը բավականին տարօրինակ է: Հեղինակը ենթադրում է, որ քանի որ Ջեմիլեւի ընտանիքի հետ վերջին շրջանում դժբախտ դեպքեր են պատահում, նրա հայտարարությունները կարող են պայմանավորված լինել ուժեղ սթրեսով:
Հետաքրքրական է, որ իր մեկնաբանություններում Մուսթաֆա Ջեմիլեւը ուղղակիորեն ակնարկել է, որ խորհրդարանի կողմից այդ օրինագիծն արտոնելու դեպքում, մահմեդական համայնքը կարող է դիմել արմատական գործողությունների, անգամ ուժային տարբերակների: Նա անգամ խոստացել է «անձամբ առաջնորդել Ուկրաինայի թուրքալեզու ժողովուրդների զանգվածային բողոքի ակցիաները»:
Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել ռուսական գործոնը, քանի որ Ռուսաստանը բաց չի թողնի «քրիստոնյա-եղբայրներին» պաշտպանելու եւ թերակղզում իր ազդեցությունն էլ ավելի ամրապնդելու առիթը, նշում է հեղինակը:




























