Մեքենայությունների եւ կոռուպցիայի մեջ մեղադրվող Մոնրեալի քաղաքապետ Մայքլ Էփլբաումը հրաժարական է տվել: Նա հայտարարել է, որ հնարավոր չէ կատարել քաղաքապետի պարտականությունները եւ միաժամանակ պաշտպանել քեզ ներկայացված մեղադրանքներից, որոնք «որոնք ոչ մի հիմնավորում չունեն»: «Ես որեւէ մեկից մեկ պեննի անգամ չեմ վերցրել»,-հայտարարել է նա, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

50-ամյա Էփլբաումը Մոնրելայի քաղաքապետի պաշտոնն ստանձնել է 2012-ի նոյեմբերին: Նրան ձերբակալել են հունիսի 17-ի առավոտյան, իր տանը եւ տեղափոխել Քվեբեկի ոստիկանության հակակոռուպցիոն ստորաբաժանման շտաբ-բնակարան, որտեղ անցկացրել է մոտ 10 ժամ:

Կանադական Մոնրեալի քաղաքապետը կալանավորվել է կոռուպցիայի մեղադրանքով

Այնտեղ նրան մեղադրանք են առաջադրել 14 կետերով, այդ թվում «մեքենայությունների, կոռուպցիայի, վստահությունը չարաշահելու եւ կառավարությանը խաբելու նպատակով հանցավոր համաձայնությունների» համար: Այդ բոլորը կապված է 2006-2011 թվականներին երկու շինարարական պայմանագրերի իրականացման հետ:

Հավելենք, որ Մոնրեալի նախորդ քաղաքապետ Ժերալդ Տրամբլեն հրաժարական էր տվել, երբ նրան կոռուպցիայի մեջ մեղադրել էր իր նախկին կուսակից Մարտին Դյումոնը, ով հայտարարել էր, որ նա առնչություններ ունի սիցիլիական մաֆիայի հետ: