ԿՀՎ-ից ինֆոմատոր Էդվարդ Սնոուդենը, ով փախել է Հոնկոնգ, ոչ պաշտոնական հայց է ուղարկել` ապաստան ստանալու Իսլանդիայում: Այս մասին հաղորդել է WikiLeaks ռեսուրսի ներկայացուցիչ Կրիստին Հրաֆնսոնը:
«Հունիսի 12-ին հայց եմ ստացել Սնոուդենից, որտեղ նա խնդրել է ինձ տեղեկացնել իսլանդական կառավարությանն այն մասին, որ ցանկանում է այդ երկրում ապաստան ստանալ»,-հաղորդել է Հրաֆնսոնը: Իսլանդիայի իշխանությունները հաստատել են, որ վերջինս ոչ պաշտոնական հայցով դիմել է երկու նախարարությունների: Սակայն Ռեյկյավիկում չեն մեկնաբանում ապաստանի տրամադրման արտոնումը: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:
Ավելի վաղ հունիսի 18-ին վենեսուելական լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Էկվադորը կարող է դիտարկել ամերիկացուն քաղաքական ապաստան տրամադրելու հարցը:
Հիշեցնենք, որ ամերիկյան մամուլում հրապարակվել էր լրագրողական հետաքննություն, որտեղ հաղորդվում էր, որ ամերիկյան հատուկ ծառայություններին հասանելի են առաջատար համակարգչային եւ ինտերնետ-ընկերությունների սերվերները: Այս մասին տեղեկությունները տարածել էր 29-ամյա Սնոուդենը: Նա տեղափոխվել է Հոնկոնգ, որտեղ թաքնվում է մինչ օրս:




























