Իբրահիմ Տոդաշեւի մարմինը, որը սպանվել էր ՀԴԲ-ի գործակալների կողմից, հոր եւ կնոջ ուղեկցությամբ ԱՄՆ-ից ուղարկվել է Ռուսաստան, հայտնում է The Boston Globe-ը:
Խմբագրությունը նշում է, որ հանգուցյալի մարմնի տեղափոխումը պետք է կատարվեր դեռեւս նախորդ հանգստյան օրերին, սակայն մի շարք ավիաընկերություններ, այդ թվում՝ Delta-ն, հրաժարվել էին իրենց օդանավերով տեղափոխելուց: Արդյունքում, այլ ընկերություն էր դա հանձն առել, որի անունը չի հաղորդվում, գրում է gazeta.ru-ն:
Հիշեցնենք, մայիսի վերջին Օրլանդոյի իր տանը Չեչնիայի 27-ամյա բնակիչ Տոդաշեւին Բոսթոնի ահաբեկչության գործով հարցաքննելիս ՀԴԲ-ի գործակալը ստիպված էր եղել կրակել նրա վրա՝ ագրեսիվ պահվածքի պատճառով: Հարցաքննվողը զոհվել էր, ՀԴԲ-ի գործակալը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Տոդաշեւի հարազատները թերահավատորեն են վերաբերվում ԱՄՆ-ի իշխանությունների վարկածին:




























