Ուկրաինայի Գերագույն Ռադային պատգամավորները դեմ են հանդես եկել ընդդիմության ներկայացրած օրինագծին, որի համաձայն պետք է չեղյալ համարվի Ուկրաինայի տարածքում ռուսական նավատորմի ներկայության հարցերին առնչվող միջպետական համաձայնագիրը, որը հայտնի է նաև որպես խարկովյան համաձայնագիր: Օրինագծի ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորներից 226-ի համաձայնությունը, միչդեռ կողմ էր քննարկել նրանցից 152-ը:
Քվեարկությունը տապալվել է, քանի որ բացակայել են «Բատկիվշչինի» և «ՈւԴԱՐա» կուսակցությունների մի շարք պատգամավորներ: Այս մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Կոմունիստական կուսակցության խմբակցությունը գրեթե միաձայն դեմ է քվեարկել պայմանագիրը չեղյալ համարելուն:
Պրոֆիլային կոմիտեն առաջարկել է մերժել օրինագիծը, քանի որ այն խախտում է մի շարք օրենքներ:
Խարկովյան համաձայնագիրը ստորագրվել է նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Վիկտոր Յանուկովիչի կողմից 2010թ ապրիլի 21-ին: Ըստ փաստաթղթերի` Ղրիմում ռուսական նավատորմի ներկայությունը 2017թ հետո երկարաձգվում է 25 տարով: Դրա փոխարեն Ուկրաինայի համար ռուսական գազ գնելիս զեղչեր կանեն:




























