ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո խոստացել է, որ կգաղտնազերծի մի շարք նյութեր, որոնք վերաբերում են ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից մարդկանց հեռախոսազրույցների գաղտնալսման հետ կապված սկանդալին:
«Ես խոստանում եմ, որ երբ վերադառնամ այս շրջագայությունից, կհանձնարարեմ բացահայտել որոշ նյութեր, որոնք վերաբերում են Ազգային անվտանգության գործակալության կողմից գաղտնալսումների պատմությանը: Մենք այդ տեղեկատվությունը կտրամադրենք հասարակությանը»,- Բեռլինում ասել է Օբաման՝ Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Շատ կարեւոր է ապահովել հավասարակշռությունն անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության շահերի ապահովման միջեւ»,-ասել է Օմաբան:
Իր հերթին, Անգելա Մերկելը հայտարարել է, որ Օբամայի հետ հանդիպման ժամանակ հանգամանալից քննարկել են համացանցի «նոր հնարավորություններն ու վտանգները»:




























