ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի մոռացել Կուբայում Գուանտանամոյի բանտը փակելու իր խոստումը, սակայն ընդգծել է, որ Կոնգրեսի դիմադրության պատճառով դա իրագործելն ավելի բարդ է, քան իրեն թվում էր: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ հունիսի 19-ին, Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Մենք չենք կարող բանտարկյալներին պահելու համար մշտական ֆորպոստ ստեղծել, նույնիսկ եթե ավարտենք պատերազմը Աֆղանստանում, որի պատճառով էլ կալանավորվել է այդ բանտարկյալների մի մասը»,-ասել է Օբաման, հաղորդում է Reuters-ը:
«Ես կարծում եմ, որ Գուանտանամոյի փակումը օրինակ կլինի, թե ինչպես ենք մենք, վերջապես, դուրս գալիս այդ մշտական պատերազմի մենթալիտետից»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը:




























