Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ՄԱԿ-ի առաքելության վրա «Աշ Շաբաբ» խմբավորման  իսլամիստների հարձակման զոհերի թիվը հասել է 22-ի` ներառյալ գրոհայիններին, հայտնում է Reuters-ը:

Մեկ օր առաջ`ցերեկը, պայթուցիկով լցված մեքենան պայթեցվել էր ՄԱԿ-ի  գրասենյակի դարպասների մոտ, որից հետո փոխհրաձգություն էր սկսվել գրոհայինների եւ հսկիչների միջեւ: Փոխհրաձգությունը տեւել էր  կես ժամ, մինչեւ ժամանել էին Աֆրիկյան միության խաղաղարարները:

Պահակազորի չորս աշխատակիցներ եւ ՄԱԿ-ի առաքելության չորս ներկայացուցիչներ սպանվել էին գրոհայինների կողմից, որոնք էլ իրենց հերթին կորցրել էին յոթ մարտիկի: Զոհվել էին նաեւ Մոգադիշոյի յոթ խաղաղ բնակիչներ: