Աֆղանստանի եւ Պակիստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջեյմս Դոբբինսի ուղեւորությունը Կահիրե` թալիբների հետ բանակցելու, անորոշ ժամանակով հետաձգվում է:
Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջեն Պսակին հաղորդել է, որ Դոբբինսը, ով պետք է մեկներ հունիսի 19-ին, չի արել դա եւ այժմ քննարկվում է, թե ինչ հետագա քայլեր պետք է ձեռնարկել:
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին երկու անգամ հեռախոսով կապվել է նախագահ Համիդ Քարզայի հետ: Սա երկրորդ անգամն է, ինչ աֆղանցի առաջնորդը ն հայտարարել է անվտանգության համաձայնագիր վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցությունները դադարեցնելու մասին: Այս մասին գրում է NEWSru.com-ը:
Հաղորդվում է, որ Քարզայի որոշումը կապված է նրա հետ, որ Քաթարի մայրաքաղաք Դոհայում թալիբների բացած գրասենյակը կոչվում է «Աֆղանստանի իսլամական էմիրության քաղաքական բյուրո»:




























