Բուդապեշտում երկարատեւ հիվանդությունից հետո 80 տարեկան հասակում վախճանվել է «երկաթյա վարագույրի քանդողը»՝ Հունգարիայի նախկին վարչապետ Դյուլա Հորնը:
Հորնի անունը պատմության մեջ մտավ 1989թ., երբ նա կոմունիստական Հունգարիայի արտգործնախարարն էր: Ավստրիացի գործընկեր Ալոիզ Մոկի հետ նա քանդել էր փշալարերով ցանկապատը, որը Հունգարիան բաժանում էր Ավստրիայից:
Թեեւ Եվրոպայում ունեցած հայտնիությանը, հայրենիքում Հորնին չեն կարողանում ներել 956թ. Հունգարական ապստամբության ընթացքում ունեցած դերը, հայտնում է rbc-ն:
Հորնը Հունգարիայի արտգործնախարար էր դարձել 1989թ.: Նույն թվականին նա հիմնադրել էր Հունգարիայի սոցիալիստական կուսակցությունը, իսկ 1994թ. դարձել սոցիալիստների եւ ազատ դեմոկրատների կոալիցիոն կառավարության ղեկավար:




























