Նյու Յորքի ապրանքային COMEX բորսայում ոսկին կտրուկ էժանանում է՝ օրվա սկզբից 4% նվազելով: Ոսկու ակտիվ ֆյուչերսը (օգոստոս) տատանվում է 1303,3-1351,2 դոլար/ունցիա սահմանում: 2011թ. հունվարից ի վեր առաջին անգամ ոսկու գինն իջել է 1310 դոլար/ունցիա ցուցանիշից:
Ոսկին էժանանում է ձուլակտորների ներդրումային պահանջարկի անկման պատճառով, այն բանից հետո, երբ նախօրեին ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավարը նախանշել էր պետական պարտատոմսերի գնման մոտավոր ժամկետները, գրում է rbc-ն:
Այս ամենի ֆոնին ամերիկյան դոլարը զգալի աճել է եվրոյի եւ այլ արժույթների համեմատ: Դոլարի ինդեքսը առաջատար վեց միջազգային արժույթների համար նախօրեին աճել է ավելի քան 1 տոկոսով եւ յոթ օրվա ընթացքում հասել առավելագույնի՝ 81,4 կետի:
Այսօր այդ ցուցանիշը աճել է եւս 0,5%-ով աճել է եւ այժմ գերազանցում է 81,9-ը:



























