Էստոնիայում նախկին բանտարկյալուհին, ում ինտիմ հանդիպումն ամուսնու հետ խանգարել էին ոստիկանները, փոխհատուցում կստանա: Որպես փոխհատուցում սահմանվել է 200 եվրո գումար: Այս մասին հաղորդում է DELFI-ն:
Տուժողը հայտարարել է, որ դժգոհ է դատարանի որոշումից, սակայն մտադիր չէ հետագայում շարունակել դատական քաշքշուկը:
Միջադեօը տեղի է ունեցել 2010թ օգոստոսին: Կինն իր պատիժն է կրել խանութի կողոպուտի համար: Ժամանակ առ ժամանակ նրան երկար ժամանակով այցելելու է եկելամուսինը: Նմանատիպ հանդիպումներից մեկի ժամանակ առանց նախազգուշացման տարածք են ներխուժել բանտապահներն ու շունը: Տուժողի խոսքով` նման իրավիճակում են հայտնվել նաեւ այլ դատապարտյալ կանայք:




























