Ռուսաստանի ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալալել են 6 հոգուց բաղկացած ադրբեջանցիների հանցավոր խմբավորում, որը Մոսկվայի կենտրոնում 110 հազար դոլարի կողոպուտ է կատարել։
«Интерфакс»-ը, վկայակոչելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության դեպարտամենտին, հաղորդում է, որ անցած տարվա դեկտեմբերին խմբավորումը «Теплый стан» մետրոյի կայարանի մոտ գտնվող առեւտրի սրահից գողացել է 82 վերարկու։ Խմբավորման բոլոր անդամերը Ռուսաստանում բնակվել են առանց գրանցման։
Քրեական հետախուզության դեպարտամենտի աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ խմբավորման անդամները պայմանավովել էին վարձակալել մորթու սրահից ոչ հեռու գտնվող առեւտրային տաղավար, որպեսզի կարողանային այդ խանութից գողություններ կատարեին։ Բոլոր վեց անդամները, այդ թվում վարորդը, ով տեղափոխում էր գողացված վերարկուները, ձերբակալվել են եւ արդեն տվել են վկայություններ։



























