«Պայքարի համաշխատանքային ճակատ» արհմիության հարյուրավոր ակտիվիստներ մարտի 4-ին գրավել են Աթենքի կենտրոնում գտնվող ֆինանսների եւ գանաձարանի շենքը։
AFP- փոխանցմամբ, բողոքի ակցիան ուղղված է բյուջեի ճեղքվածքի կրճատման ուղղված միջոցառումների դեմ։
Հինգշաբթի առավոտյան շուրջ 300 մարդ մտել է նախարարություն, որի անվտանգության բաժնի ներկայացուցիչները ոչ մի դիմադրություն ցույց չեն տվել։ Ցուցարարները կախել են ցուցանակ, ի նշան բողոքի կառավարության օր առաջ հայտարարած «հակազգային միջոցներին»։
Ընդ որում, նրանք նաեւ շրջափակել են շենքի ելքը եւ նախարարության աշխատակիցներին չեն թողել աշխատանքի գնալ։
Ֆինանասների նախարարության հետ մեկտեղ ցուցարարները շրջափակել են նաեւ Գանձապետարանի շենքը։ Ոստիկանությունը ստիպված է եղել փակել երթեւեկությունը քաղաքի կենտրոնական մի քանի փողոցներում։
Նշենք, որ անցած չորեքշաբթի Գեորգիոս Պապանդրեուի կառավարությունը որոշում էր ընդունել այս տարվա մեջ արդեն երրորդ անգամ կրճատել պետական ծախսերը՝ 4,8 մլրդ եվրոյով։



























